06/05/2013 19:49
Ինեկոբանկի մասնաճյուղն աշխատում է բնականոն ռեժիմով
«Ինեկոբանկն» այսօր Աբովյան 18-ի մասնաճյուղում տեղի ունեցած միջադեպի հետ կապված պարազանում է. «Ի պարզաբանում մամուլում տեղ գտած մի շարք հրապարակումների, Ինեկոբանկը պաշտոնապես հայտնում է. Այսօր` մայիսի 6-ին, առավոտյան ժամը11.15-ի սահմաններում «Ինեկոբանկի» Աբովյան 18 մասնաճյուղում վճարում կատարող տղամարդու ձեռքում Բանկի աշխատակիցները տեսել են ատրճանակ, ինչի վերաբերյալ անվտանգության պատասխանատուները և Բանկի աշխատակիցներն ամիջապես տեղյակ են պահել իրավապահ մարմիններին:
Տղամարդը կարճ ժամանակ անց Ոստիկանության աշխատակիցների կողմից տեղափոխվել է ոստիկանության բաժանմունք:
Տեղեկացնում ենք նաև, որ տվյալ անձի կողմից ակնհայտ բռնարարք կամ սպառնացող գործողություն չի իրականացվել: Դեպքի վերաբերյալ և տղամարդու անձը հաստատելու ուղղությամբ կատարվում է նախաքննություն, իսկ «Ինեկոբանկի» Աբովյան 18 մասնաճյուղը գործում է բնականոն ռեժիմով»,- ասվում է հաղորդագրության մեջ: