06/05/2013 17:42
Վայոց Ձորի նախկին մարզպետի դեմ հարուցվել է քրգործ
Վայոց Ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու համար։ Այս տեղեկատվություն Aysor.am-ի թղթակցին հաստատեցին ՀՀ դատախազության լրատվական բաժնից:
Գործի նախաքննությունը իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը։
Մեր տեղեկությունների համաձայն` Ս. Բագրատյանը որոշ համայնքների ղեկավարներից պահանջել և ստացել է համայնքներում դիզելային վառելիք ստացողների վերաբերյալ հաշվետվություններ, որոնք իրականում կեղծ են եղել, իսկ սուբսիդավորման համար նախատեսված գումարները հափշտակվել են։