06/05/2013 18:09
Վ. Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է մայիսի 14-ին
Վարդան Սեդրակյանի գործով դատավարությունը նշանակվել է 2013 թվականի մայիսի 14-ին ժամը 12.00-ին: Այս մասին տեղեկանում ենք «Սիրունյան իրավաբանական գրասենյակի» ֆեյսբուքյան էջից:
Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ քննչական վարչության կողմից Վ. Սեդրակյանին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-38-305 հոդվածներով:
Նա մեղադրվում է ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանի դեմ մահափորձ պատվիրելու մեջ: Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը։