07/05/2013 17:49
Ազատվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազը
ՀՀ գլխավոր դատախազի` 2013թ. մայիսի 7-ի հրամանով ՀՀ գլխավոր դատախազության մարդու դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետ է նշանակվել Գ. Խաչիկյանը` ազատվելով Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պաշտոնից: Այս մասին հայտնում են ՀՀ դատախազության հասարակայնության հետ կապերի բաժնից:
ՀՀ գլխավոր դատախազի մեկ այլ հրամանով Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատախազի պարտականությունների կատարումը դրվել է նույն վարչական շրջանների դատախազի տեղակալ Լ.Չարխիֆալակյանի վրա: