08/05/2013 09:35
«Բարև, Երևանի» գրանցած խայտառակ արդյունքների մեղավորը Րաֆֆին է
«Իրավունքը» «Բամբասանք» խորագրի ներքո գրել է. «Ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած աղբյուրների` ներսում այժմ տիրում է կատարյալ խառնաշփոթ: Մի մասը` մասնավորապես այնպիսի գործիչները, ինչպիսին են Արմեն Մարտիրոսյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը, կողմնակից են անպայման վերցնել ավագանու մանդատները, սակայն երիտասարդական թևի զգալի մի մասը կողմ է, ընդհակառակը, մանդատները չվերցնելուն:
Գումարած դրան` ներսում իրավիճակը խառնում են նաև, այսպես կոչված «քաղաքացիական ակտիվիստները», որոնք Րաֆֆու թիմին ուղեկից էին դարձել փետրվարի 18-ի հաջողված ալիքի շնորհիվ: Այդ ամենին գումարվում է նաև մեղավորների փնտրտուքը, թե ում պատճառով է «Բարև, Երևանը» այդպիսի խայտառակ արդյունք գրանցել ավագանու ընտրություններում, ու շատերը հակված են այն տեսակետին, որ թիվ մեկ մեղավորը հենց Րաֆֆին է»: