09/05/2013 09:29
Հանուն Վաչե Գաբրիելյանի` Սահմանադրության մեջ փոփոխությո՞ւն է կատարվելու
«Երեկ կառավարության նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հայտարարել է, որ կառավարությունում մի քանի փոխվարչապետեր պետք է լինեն: Վարչապետը ասել է, թե Սերժ Սարգսյանը մի քանի անգամ նշել է սահմանադրական փոփոխություններ կատարելու և փոխվարչապետեի քանակն ավելացնելու մասին:
«Հայկական ժամանակի» տեղեկություններով, մյուս փոխվարչապետ պետք է դառնա ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վերջինիս այսօրվա կարգավիճակը` կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար, մեղմ ասած, այնքան էլ լուրջ չէ ու հիմա, հանուն նրա կարգավիճակի, պետք է Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարվեն: