10/05/2013 13:51
Ա. Ամարյան. «Եհովայի վկաներին» խիստ ձեռնտու է այստեղ «ծեծված» լինելը
««Եհովայի վկաներին» խիստ ձեռնտու է այստեղ «ծեծված» լինելը»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Քայքայիչ պաշտամունքներից տուժածների օգնության վերականգնողական» ՀԿ-ի նախագահ Ալեքսանդր Ամարյանը:
Հիշեցնենք, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի հրապարակած վճռի համաձայն` Հայաստանը պարտավոր է հայցվորներին փոխանցել 112 հազար եվրո գումար:
Նրա խոսքով` դեռևս 2005 թ. «Եհովայի վկաներ» կազմակերպության 25 անդամներ ընտրել են այլընտրանքային ծառայություն տարբեր բուժհաստատություններում, սակայն նույն օրը այդ 25 հոգին էլ նման դիմումներ են գրում բուժհաստատությունների տնօրենների անունով՝ հրաժարվելով ծառայությունից:
Ա. Ամարյանը նշեց, որ ՄԻԵԴ-ում քննարկվել է ոչ թե կրոնական կազմակերպության, այլ մարդու, քաղաքացու իրավունքների և անձեռնմխելիության հարցը:
Նախորդող հրապարակում՝ 112 հազար եվրո` «Եհովայի վկաներին»