11/05/2013 12:55
ՏՄՊՊՀ-ն կներկայացնի Հայաստանի համար ավիափոխադրումների նախընտրելի մոդելը
Շուտով ՏՄՊՊՀ-ն կհրապարակի ավիափոխադրումների ոլորտում ուսումնասիրության արդյունքները: Այս մասին Aysor.am-ին հաղորդեց հանձնաժողովի մամուլի պատասխանատու Գայանե Սահակյանը:
Նրա խոսքով՝ ոլորտը հայտնվել է ՏՄՊՊՀ-ի ուսումնասիրության շրջանակներում, երբ «Արմավիան» դադարեցրեց չվերթերը և ավիատոմսերի շուկայում նկատվեցին գնային փոփոխություններ:
«Այժմ ընթանում են լայնածավալ ուսումնասիրություններ, սկսած ավիատոմսերի գնային փոփոխություններից մինչև ավիափոխադրումների շուկան: Դիտարկվում են մրցակցային հնարավոր խնդիրները»,- ընդգծեց Գ. Սահակյանը:
Ոլորտի ուսումնասիրության աջակցման համար ՏՄՊՊՀ-ն Հայաստան է հրավիրել ԱՄՆ մրցակցային մարմնի իրավաբանական վարչության պետ Ստյուրատ Հիրշտիլդին, ով մասնագիտացված է ավիափոխադրումների բնագավառում:
Բացի ոլորտի ուսումնասիրությունից, ՏՄՊՊՀ-ն կառավարության ղեկավարին է ներկայացնելու ավիափոխադրումների ոլորտում Հայաստանի համար նախընտրելի մոդել:
Այս ընթացքում ՏՄՊՊՀ-ում քննարկում է տեղի ունեցել օտարերկյա ավիաընկերությունների հայաստանյան ներկայացուչությունների ղեկավարների հետ, ՏՄՊՊՀ-ում լսել են նրանց տեսակետները դաշտում առկա խնդիրների վերաբերյալ: Առաջիկայում սև նման քննարկումներ նախատեսվում են: