11/05/2013 13:56
Օբաման դատարանին խնդրել է չքննարկել Ցեղասպանությանը վերաբերող օրինագիծը
Օբամայի վարչակազմը դիմել է ԱՄՆ Գերագույն դատարանին 9-րդ շրջանային վերաքննիչ դատարանի 2012թ. որոշումը չքննարկելու համար: Այդ որոշումը վերաբերում է Հայոց ցեղասպանության ժամանակ կյանքի ապահովագրության վճարումների մասին պահանջների ներկայացման համար հայցային վաղեմության ժամկետին: Պետք է քննարկվեր այդ ժամկետի երկարացման մասին Քալիֆորնիայի օրենքի փոփոխության չեղյալ համարելը: Այս մասին հայտնում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը:
«Նախագահ Օբաման փոխանակ ներկայացնելու գործի էության վերաբերյալ դիրքորոշումը, Թուրքիայի վարչապետ Էրդողանի` Վաշինգթոն այցի նախօրեին որոշել է քաղաքական նվեր մատուցել Անկարային` խորացնելով իր վարչակազմի մեղսակցությունը Հայոց ցեղասպանության ժխտմանը, խոչընդոտելով արդարադատության ամերիկյան քաղաքացիների համար, որոնք ձգտում են փոխհատուցում ստանալ ԱՄՆ դատարանների միջոցով»,- ասել է Հայ Դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը.
«Մենք, չնայած իր սկզբունքներից նախագահի հրաժարմանը, շարունակելու ենք համառություն դրսևորել արդարության հասնելու համար»,- ասել է Համբարյանը:
Ավելի մանրամասն՝ այստեղ: