15/05/2013 17:06
«Ինչո՞ւ պետք է քաղաքապետն ունենա միլիոններ ու մենք գազի բարձր վճար մուծենք»
«Այս թանկացումները միտումնավոր արվեցին հենց ընտրություններից հետո»,- «Ազատություն» TV-ի ուղիղ եթերում նման կարծիք հայտնեց քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանը` հավելելով, թե ձմռանը լինելու է սարսափելի բան:
Իշխանությունը, Պ. Ղազարյանի խոսքով, պետք է ադեկվատ քայլեր անի:
«Ինչո՞ւ պետք է քաղաքապետն ունենա միլիոնների անաշխատ եկամուտ ու մենք գազի բարձր վճար մուծենք: Ինչո՞ւ պետք է մի շուն սպանելու համար 500 դոլար տրամադրեն, սակայն 30 տոկոսից ավելի բյուջե վճարում կատարեմ»,- ասաց մեկնաբանը:
Սոցիալական բունտ կլինի, Պ. Ղազարյանի կարծիքով, եթե լինի սոցիալական ընդվզում. «Սոցիալապես կոտրված մարդիկ բունտի ընդունակ չեն»: