15/05/2013 09:13
ԲՀԿ կարկառուն ներկայացուցիչները կամաց-կամաց լքում են կուսակցությունը
Մինչ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իր հարազատ կուսակից Վարդան Օսկանյանին հակառակ, կորոշի` իր կուսակցությունն ընդդիմություն է, թե այլընտրանք, կուսակցության շատ կարկառուն ներկայացուցիչներ կամաց-կամաց լքում են ԲՀԿ-ն:
«Ժողովուրդի» լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդան քաղաքի տարածքային կառույցի հիմնադիր, Աժ նախկին պատգամավոր Մխիթար Հարությունյանը դուրս է եկել ԲՀԿ-ից: Թե ինչու, թերթին չի հաջողվել պարզել: Մ. Հարությունյանը միայն հաստատել է թերթի տեղեկությունը` որևէ կերպ չցանկանալով մեկնաբանել կուսակցությունից հեռանալու պատճառները: «Ժողովուրդն» առաջիկայում կփորձի մանրամասներ ներկայացնել նախկին պատգամավորի` կուսակցությունից դուրս գալու պատճառների մասին: Թերթը հիշեցնում է, որ Մ. Հարությունյանը ԵԿՄ վարչության անդամ է: