16/05/2013 12:50
«Գազի գինը ակնհայտորեն բարձրանալու է, այլ հարց է՝ քանի տոկոսով»
«Գազի գինը ակնհայտորեն բարձրանալու է»,- այս մասին այսօր գազի գնի բարձրացման դեմ պայքարող քաղաքացիների ու մի խումբ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի տեղակալ Շիրազ Կիրակոսյանը:
«Գազի գինը ակնհայտորեն կբարձրանա: Հիմա հարց է` 64 %-ով, 30 %-ով, թե ինչ-որ այլ տոկոսով»,- ասաց նա:
Շ. Կիրակոսյանը գազի գնի բարձրացման անխուսափելիությունը պատճառաբանեց այն բանով, որ սահմանի վրա գազի գինը հազար խորանարդ մետրի դիմաց արդեն կազմում է ոչ թե 180 դոլար, այլ 270:
«Ես հիմա կառավարությունից եմ գալիս, և վարչապետը ինձ փոխանցեց մի նամակ, որում ասվում է, որ փորձ կարվի սահմանի վրա 270 դոլար գազի գնի 30 %-ը սուբսիդավորել, այսպիսով, նվազեցնելով բարձրացման տոկոսը»,- ասաց Շ. Կիրակոսյանը:
Քաղաքացիների այն բողոքին, որ գազի գինը այնուամենայնիվ, բարձրանալու է, և հարցը այստեղ տոկոսների մասին է, Շ. Կիարկոսյանը պատասխանեց.
«Եթե տարբերակ ունեք, ո՞նց անենք, որ ընդհանրապես չբարձրանա, ասեք, մենք այդպես էլ կանենք: Հիմա վա՞տ է, որ փորձում ենք հնարավորինս քիչ տոկոսով բարձրացում անել»,- ասաց Շ. Կիրակոսյանը ու ավելացրեց, որ էլեկտարէներգիայի գինը կախված է նույն հանգամանքներից:
Նախորդող հրապարակումներ՝ «Գազի գինը 30 տոոկսով սուբսիդավորելու է կառավարությունը»
Հանրային ծառայությունների հանձնաժողովում ընդունեցին բողոքող քաղաքացիներին