16/05/2013 11:19
«Գազի գինը 30 տոոկսով սուբսիդավորելու է կառավարությունը»
«Գազի գինը 30 տոկոսով սուբսիդավորելու է կառավարությունը»,-այսօր կառավարության նիստին նման հայտարարությամբ հանդես եկավ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը փոխանցեց, որ պաշտոնական նամակով դիմել է ՀԾԿՀ նախագահ Ռոբերտ Նազարյանին:
Տ. Սարգսյանը հշեցրեց, որ «ՀայՌուսգազարդը» գազի սակագինը բարձրացնելու հայտով դիմել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով:
Վարչապետը նշեց, որ սոցիալապես անապահով ընտանիքներին տրվելու է օժանդակություն, որեպսզի գազի գնի թանկացումը նրանց վրա բացասական չազդի:
Նախորդող հրապարակումներ՝ Գազը կարող է թանկանալ. Հայռուսգազարդը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել