16/05/2013 09:50
Նորակառույց «Իմպերիալ» հյուրանոցը պատկանո՞ւմ է Արթուր Բաղդասարյանին
Տեղեկություններ են շրջանառվում, որ Երևանի նորակառույց շքեղ հյուրանոցներից մեկը` «Իմպերիալը», պատկանում է ՕԵԿ առաջնորդ, ԱԱԽ քարտուղար Արթուր Բաղդասարյանին: Սակայն ՕԵԿ մամլո խոսնակ Արթուր Սիսակյանը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, թե իրականում նման բան չկա, և Ա. Բաղդասարյանը որևէ կապ չունի այդ հյուրանոցի հետ:
«Իհարկե, ՕԵԿ խոսնակի խոսքերին հնարավոր կլիներ հավատալ, եթե նրանց մոտ ինչ-որ բան հերքելը սովորույթ չլիներ: Առաջին անգամը չէ, որ Ա. Բաղդասարյանի ավելացող ունեցվածքի մասին լուրերը հերքվում են, բայց տարիներ շարունակ նրա լրացված հայտարարագրերում եկամուտներն ավելանում են»,- նշում է թերթը: