17/05/2013 16:08
««Սպայկան» լոկոմոտիվային նշանակություն ունի. այն շարունակում է աշխատել»
«Սպայկայի» պահեստում այրվել է 100 տ կարտոֆիլ: Վնասի չափը շատ մեծ է, քանի որ այրվել է ընկերություն երեք հարկը, բայց ընկերությունն արդեն փորձում է վերականգնել իր բնականոն աշխատանքը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը:
Նրա խոսքով` ընկերության աշխատանքները բնականոն շարունակելու համար այս պահին մի շարք պայմանավորվածություներ են ձեռք բերվել: Մասնավորապես, սառնարային տնտեսությունն արդեն տեղափոխում է Բագրատունյաց 30 հասցե, որտեղ գտնվում են ընկերության լրացուցիչ պահեստները:
Դավիթ Ղազարյանի խոսքով` որ դեռևս հայտնի չէ հրդեհի պատճառը. «Բայց պահեստներում տեղադրված տեսախցիկները ֆիքսել են հրդեհվելու ընթացքն ու դրանց ֆիքսածը վերծանման փուլում է»,- ասաց Դավիթ Ղազարյանն ու ավելացրեց, որ ընկերության այրված հատվածում կատարվել էր 15 մլն դրամի ներդրում, սակայն այս հատվածն օգտագործման համար այլևս պիտանի չէ:
«Սպայկա» ընկերության գլխավոր տնօրենը նշեց, որ, այդուհանդերձ, գործարանը մասնակիորեն ապահովագրված է եղել և այժմ աշխատանքներ են տարվում ապահովագրական ընկերությունների հետ:
««Սպայկան» լոկոմոտիվային նշանակություն ունի մեր պետության համար, այդ պատճառով էլ դրա աշխատանքները շարունակվում են: Փոխհատուցում ենք ֆերմերների գումարները, և պայմանագրով նախատեսված բոլոր պարտավորությունները կատարվում ենք»,- ասաց Դավիթ Ղազարյանն ու ավելացրեց, որ մինչև հրդեհը, «Սպայկան» տարվա սկզբից արդեն արտահանել էր 2500 տ կարտոֆիլ: