17/05/2013 14:09
««Հայռուսգազարդի» աշխատողների բարեկեցության համար զոհաբերվում է ժողովուրդը»
«Հայռուսգազարդը» պահպանում է բարձր շահութաբերություն, որը նաև արտացոլվում է ընկերության առաջարկած գազի սակագնի մեջ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Գործատուների միության նախագահ Գագիկ Մակարյանը:
Նա նաև նշեց՝ ստացվում է, որ «Հայռուսգազարդի» չորս հազար աշխատակիցների բարեկեցության համար զոհաբերվում է ժողովուրդը: Գազի գնի թանկացման հետևանքով մեծանալու է աղքատության տոկոսը, մեծ թափով շարունակվելու է միգրացիան: Ինչպես նաև հարվածելու է հատկապես փոքր և միջին բզինեսին, որի շահութաբերությունը զրոյից երեք տոկոս է:
Գ. Մակարյանը նշեց, որ «Հայռուսգազարդի» աշխատակիցները Հայաստանում առանձնահատուկ տեղ են գրավում իրենց աշխատավարձերով, հանգստի հնարավորություններով, շենք-շինություններով:
Ինչ վերաբերում է ընկերության կողմից վերանորոգումներին, ապա նշեց, որ դա հիմնականում վերաբերում է իր սեփական կառույցներին, իսկ հատկապես մարզերում գազմուղները հին են և «Հայռուսգազարդի» ներդրումները չեն ազդում գազի խողովակաշարերի, գազի կալորիականության բարձրացման վրա:
Նախորդող հրապարակում՝ Գազը կարող է թանկանալ. Հայռուսգազարդը սակագնի վերանայման հայտ է ներկայացրել