17/05/2013 09:16
20-25 հազար դոլար՝ ընտրություններում լավ աշխատած ՀՀԿ-ականներին
Այս օրերին ՀՀԿ Երևանի տարածքային կառույցների անդամները հերթով հավաքվում են տարբեր ռեստորաններում` հիմնականում «Փարվանայում» նշելու ավագանու ընտրություններում ՀՀԿ հաղթանակը:
Ինչպես փոխանցում են «Ժողովուրդի» աղբյուրները, բացի ճոխ հյուրասիրությունից, ՀՀԿ-ականները նաև խրախուսանքի են արժանանում: Պարզվում է` ընտրատեղամասերում ամենաբարձր ցուցանիշներ գրանցած հանրապետականները արժանացել են ընդհուպ մինչև 20-25 հազար ԱՄՆ դոլար պարգևի:
Մեկնաբանություն ստանալու խնդրանքով թերթի թղթակիցը դիմել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Հովհաննես Սահակյանին, ով, սակայն, հերքել է լուրը. «Սխալ ինֆորմացիա է: Ես չեմ տիրապետում նման լուրերի»: Բայց իրականում պարգևներ ստացողներ կան: