18/05/2013 09:51
Ծառուկյանի հայտարարությունը մեղմեց ԲՀԿ-ականների անհանգստությունը
«168 Ժամի» ԲՀԿ-ական աղբյուրների տեղեկացմամբ, կուսակցության գործարար շրջանակների մոտ սեփական ապագայի նկատմամբ ունեցած անհանգստությունը փոքր-ինչ մեղմվել Է: ԲՀԿ-ականները համարում են, որ Գագիկ Ծառուկյանի հայտարարությունը ԲՀԿ-ի ընդդիմադիր չլինելու մասին, վկայում Է, որ իրենք պաշտպանված են և կարող են շարունակել մնալ ԲՀԿ շարքերում:
Մինչ այդ հայտարարությունը, նրանցից շատերը պնդում Էին, որ, եթե իսկապես Վարդան Օսկանյանի և մի քանի այլ ԲՀԿ-ականների ցանկությունն իրականություն դառնա, և ԲՀԿ-ն հայտարարի ընդդիմություն դառնալու մասին, իրենք ստիպված են լինելու դուրս գալ կուսակցությունից: