18/05/2013 14:42
Ծնողները մահացած զինվորի դիակը տանում են գյուղ` հուղարկավորության համար
Այս պահին ծնողները դիակը տանում են գյուղ հուղարկավորության համար, որին կմասնակցի նաև պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Օրերս Նոյեմբերյանում գտնվող զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել էր Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Նրա հայրը այսօր որոշել է որդու դին դագաղով բերել Երևան, որպեսզի բողոքի ակցիա անցկացնի Կառավարության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Նոյեմբերյանում տեղակայված զորամասում: Ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր:
Նախորդող հրապարակում՝ Զոհված զինվորի հայրը տղայի դագաղը բերում է կառավարության շենքի մոտ
Ս. Օհանյանը հենց այս պահին զրուցում է մահացած զինվորի ծնողների հետ