18/05/2013 12:02
Զոհված զինվորի հայրը տղայի դագաղը բերում է կառավարության շենքի մոտ
Մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհված Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանի հայրը որդու դին դագաղով բերում է Երևան և բողոքի ակցիա է անցկացնելու Կառավարության շենքի դիմաց:
Հիշեցնենք, որ միջադեպը տեղի էր ունեցել Նոյեմբերյանում տեղակայված զորամասում: Ժամկետային զինծառայող Դավիթ Ռաֆայելի Խաչատրյանը զորամասի ծխարանում կրակ էր բացել, ինչի հետևանքով ժամկետային զինծառայող Լյուքս Ստեփանյանը զոհվել էր:
Կրակոցներից ծանր վիրավորվել էր նաև ժամկետային զինծառայող, Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղի բնակիչ, 1994-ին ծնված Հ. Սարգսյանը: