18/05/2013 13:32
Ս. Օհանյանը հենց այս պահին զրուցում է մահացած զինվորի ծնողների հետ
Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այս պահին զրուցում է զոհված զինծառայողի ծնողների հետ: Այս մասին հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Մեր տեղեկություններով՝ այնտեղ է նաև ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Նրա հայրը այժմ որդու դին դագաղով բերում է Երևան:
Նախորդող հրապարակում` Սեյրան Օհանյանը ընդառաջ է գնում զինվորի դին Երևան բերող ծնողներին
Գյուղապետ. Զինվորի ծնողներին մտափոխել են «Զինվորի մայր» ՀԿ-ից