18/05/2013 12:30
Սեյրան Օհանյանը ընդառաջ է գնում զինվորի դին Երևան բերող ծնողներին
Հենց հիմա պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գնում է Լյուքս Ստեփանյանի ծնողներին ընդառաջ, հանդիպելու նրանց հետ: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ Նոյեմբերյանում գտնվող ՊՆ N զորամասում ծառայակցի արձակած գնդակից զոհվել է Մարտունու Վերին Գետաշեն գյուղի բնակիչ, 1994-ին ծնված զինծառայող Լյուքս Ստեփանյանը: Նրա հայրը այժմ որդու դին դագաղով բերում է Երևան:
Նախորդող հրապարակում՝ Զոհված զինվորի հայրը տղայի դագաղը բերում է կառավարության շենքի մոտ