20/05/2013 15:31
Տ. Սարգսյան. Մենք արմավիրցիներին չենք փոխհատուցելու` աջակցելու ենք
Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարեց, որ արմավիրցիները փակել են Երևան-Արմավիր ճանապարհը և ֆինանսական փոխհատուցման պահանջներ ունեն: «Ժառանգություն» խմբակցության պատգամավորը վարչապետ Տիգրան Սարգսյանին հարց ուղղեց Արմավիրի մարզի գյուղացիներին օգնության խնդրի վերաբերյալ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը պատասխանեց, որ ֆինանսական փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող, կառավարությունը կաորղ է միայն աջակցություն ցուցաբերել` սերմացուների, պարարտանյութի տեսքով:
Նաև հավելեց, որ այսօր ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը և Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը այցելել են Արմավիրի մարզ` ուսումնասիրելու խնդիրները, նաև մարզում ընթանում են հաշվառման աշխատանքներ, որեպսզի պարզ լինի ում ինչքան և ինչով կարող են աջակցել:
Նախորդող հրապարակումներ՝ Արմավիրցիները ոտքով Երևան են գալիս. Գյուղացին արդարություն է ուզում