20/05/2013 17:21
Վարչապետ. Հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը կբարձրանա 10 հազ. դրամով
ՀՀ կառավարությունն այս պահին հաշվարկներ է իրականացնում, որպեսզի հուլիսի 1-ից բարձրացնի նվազագույն աշխատավարձի չափը՝ ներկայիս 35 հազար դրամի փոխարեն սահմանելով 45 հազար դրամ: Այս մասին այսօր Ազգային Ժողովում հայտարարել է վարչապետ Տիգրան Սարգսյանը:
«Նախագահը մեր առջև խնդիր է դրել, որ մենք պետք է ձեր դատին ներկայացնենք մի ծրագիր, որն ապահովելու է աշխատավարձերի շոշափելի աճ: Այսօր մենք այդ հաշվարկներն իրականացնում ենք և կներկայացնենք շուտով ձեր դատին մի փաստաթուղթ, որում ամրագրված կլինեն աշխատավարձի բնագավառում պետության քաղաքական մոտեցումները»,- ասաց ՀՀ վարչապետն ու ավելացրեց, որ առաջիկա 5 տարիների ընթացքում նախատեսվում է կրկնապատկել նվազագույն աշխատավարձի ներկայիս չափն ու էականորեն բարձրացնել սոցիալական կենսաթոշակների, նպաստների չափերը: