21/05/2013 13:10
«Ռազմավարական գործընկերոջ քայլերը հայաթափելու են Հայաստանը»
Հայաստանին մատակարարվող գազը ամենաէժանը չէ տարածաշրջանում, ինչպես հայտարարվում է, դա աբուրսդ է: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Ինտեգրացման առումով, ըստ նրա, Ռուսաստանը Ղազախստանի և Բելառուսի հետ համագործակցության այլ մակարդակ ունի` գտնվում են Մաքսային միության մեջ: Հայաստանում գազի սակագնի բարձրացման պարագայում, ըստ Մինասյանի, սպասվում է հայաթափություն. «ՌԴ-ն չի էլ թաքցնում, որ գազն օգտագործում է որպես քաղաքական գործիք»:
Ա. Մինասյանը նշեց, որ ԱՊՀ տարածքում Հայաստանի գազի իրացման ծավալը կազմում է մոտ երկու տոկոս, իսկ թե ինչու է «Գազպրոմը» այս երկու տոկոսի համար գազի սակագինը բարձացնում, ըստ բանախոսի, անմտածված գործողությունների արդյունք է:
Նա առաջարկում է ազգայնացնել «Հայռուսգազարդը», նաև մտածել իրանական գազի և այլընտանքային էնեգետիկ ռեսուրսների մասին:
Պատգամավորը եզրափակեց, որ ՌԴ նման ռազմավարական գործընկեր Հայաստանին պետք չէ, քանի որ այդ երկրի քաղաքականությունը հայաթափում է ՀՀ-ն: