21/05/2013 10:56
«Արմավիայի» առողջացման հարցը ՀԽ-ի և ՀՀ Նախագահի հանդիպման օրակարգում է
«Արմավիա» ավիաընկերությունը դեռևս իր սնանկացման վերաբերյալ հայց չի ներկայացրել դատարան: Ավիաընկերության մամուլի խոսնակ Նանա Ավետիսովան Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ իրենց իրավաբանները դեռևս հավաքում են անհրաժեշտ փաստաթղթերը` հայցը ներկայացնելու համար:
Հիշեցնենք, որ «Արմավիան» Հանրային խորհուրդ ներկայացրել էր առողջացման ծրագիր:
Ն. Ավետիսովայի խոսքով` ինչպես իրեն է հայտնի, Հանրային խորհուրդը այդ առաջարկները ներկայացրել է ՀՀ Նախագահին և Կառավարությանը:
Հանրային խորհուրդը իրենց քննարկումից հետո դիմել է ՀՀ Նախագահին և Կառավարությանը, սակայն պատասխան չեն ստացել:
«Պատասխան կարող է և չտրվի, որովհետև Հանրային խորհրդի որոշումները խորհրդատվական բնույթի են, սակայն հունիս ամսվա ընթացքում խորհրդի անդամները հանդիպելու են ՀՀ Նախագահին և օրակարգում է նաև «Արմավիայի» հարցը»,- Aysor.am-ի թղթակցին ասաց ՀԽ մամուլի պատասխանատու Անի Գասպարյանը: