21/05/2013 18:39
«Եղած գործոնները գազի սակագնի բարձրացմանն անհմաաչափ են»
Հայաստանի «Սպառողների ասոցիաիա» ՀԿ նախագահ Արմեն Պողոսյանը նամակով դիմել է Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանին:
«Ձեր ուշադրությունն ենք հրավիրում բնակչության համար գազի սակագնի բարձրացման խնդրին: Կոմունալ ծառայությունների որակը և սակագները մշտապես եղել են մեր ուշադրության ներքո: Ըստ այդմ, մտահոգված ենք գազի սակագնի ձևավորմամբ՝ այն համարելով խիստ անարդարացի:
ՀՀ հանրային ծառայություների սակագնային քաղաքականության սկզբունքների համաձայն, թանկացման պատճառներ կարող են լինել ներկրվող գազի թանկացումը, ՀՀ դրամ/ԱՄՆ դոլար փոխարժեքի փոփոխությունը, սպառման ծավալի նվազումը, կատարվող ներդրումները:
Այս բոլոր գործոններն առկա են, սակայն, մեր խորին համոզմամբ, սակագնի բարձրացմանն անհմաաչափ են և առաջացնում են չհիմնավորված շահույթ ի հաշիվ սպառողների իրավունքի և շահերի:
Պատրաստ ենք համատեղ քայլերով ազդարարել այս խնդիրը և համապատասխան պետական մարմիններում (ՀԾԿՀ, Ազգային ծողով, ՀՀ Կառավարություն) պահանջել, որպեսզի սակագնի վերանայումը, լինելով անխուսափելի, դուրս չգա համաչափության սահմաններից»: