21/05/2013 18:56
«Կառավարության ծրագրի ներկայացումը ԱԺ-ում վերածվում է ձևական գործընթացի»
Կառավարությունը տիպիկ դրսրևորումն է վերարտադրվող իշխանության: Չի փոխվում ո՛չ կառավարությունը, ո՛չ էլ վերարտադրվող իշխանությունը: ԱԺ հայտարարությունների ժամին այս մասին ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
«Կառավարության ծրագրի ներկայացումը ԱԺ-ում վերածվում է ընթացակարգով նախատեսված ձևական գործընթացի, ինչպես այս իշխանությունների օրոք ցանկացած գործընթաց»,- ասաց Ա. Ռուստամյանը:
Շարունակելով խոսքը՝ ՀՅԴ պատգամավորը նշեց, որ կառավարություն-ԱԺ ձևական հարաբերությունները կառավարությանը թույլ են տալու խուսափել թե' պատասխատավությունից, թե' ներկայանալ որպես ժամանակների ամենահաջողված կառավարություն:
«Իսկ եթե ժողովուրդը ցանկանում է հաջողված պայքար մղել, ապա պետք է սթափվի, համախմբվի և օր առաջ պայքարի այս միահեծան և ինքնաբավ իշխանություններից ազատվելու համար»,- եզրափակեց խոսքը Ա. Ռուստամյանը: