21/05/2013 13:24
Ստեփան Դեմիրճյան. Որևէ երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի այս ծրագիրը
Անցած հինգ տարվա ընթացքում աճել է աղքատությունը, արտագաղթը: Կառավարության ներկայացրած նոր ծրագիրը չի տարբերվում նախորդից: ԱԺ-ում հայտարարեց ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Ստեփան Դեմիրճյանը:
«Ամբողջ հարցը նրանում է, որ գործող կառավարության գործունեության արդյունքում երկրի սոցիա-տնտեսական վիճակի, անարադարության հետևանքով մարդիկ լքում են երկիրը, իսկ գազի գնից ավելի կծանրանա սոցիալ-տնտեսական վիճակը»,- ասաց նա և հավելեց, թե դրան կհաջորդեն այլ թանկացումներ ևս:
Ստեղծված վիճակը արադարացնելու համար, ըստ Ս. Դեմիրճյանի, կառավարությունը միշտ մատնանշում է համաշխարհային ճգնաժամը, որն իհարկե, իր հետքը թողել է, սակայն կառավարությունը, նրա խոսքով, գործել է ոչ արդյունավետ:
«Մեր երկրին որակական արմատական փոփոխոթյուններ են պետք, և մենք չենք կարող կողմ քվերակել ծրագրին, քանի որ որևէ երաշխիք չկա, որ կյանքի կկոչվի այս ծրագիրը»,- եզրափակեց խոսքը Ս. Դեմիրճյանը: