22/05/2013 20:40
Կառավարությունը դատի է տվել «Արմավիային»
ՀՀ կառավարությունը, ի դեմս պետեկամուտների կոմիտեի, դատի է տվել «Արմավիա» ավիաընկերության՝ օդի հարկի գանձումների հետ կապված: ԱԺ հարց ու պատասանի ժամանակ, պատասխանելով ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանի հարցին, այս մասին հայտարարեց ՀՀ ֆինանսների նախարար Դավիթ Սարգսյանը:
Պատգամավորը հարցրեց նաև, թե որքա՞ն է պարտք «Արմավիան», ինչին ի պատասխան նախարարը հայտնեց, որ ընկերությունն այլ պարտքեր ևս ունի, և տարբեր պարտատերեր նույնպես դատի են տվել «Արմավիային»:
«Պետության հետ պարտավորությունների վերջնահաշվարկը դեռ չի արվել»,- նշեց Դ. Սարգսյանը: