22/05/2013 15:11
Գ. Բեգլարյան. Թանկացումները կանդրադառնան նաև տրանսպորտի գնի վրա
«Թանկացումները կանդրադառնա նաև տրանսպորտի գնի վրա, սակայն մինչև կոնկրետ փաստարկներ, հաշվարկներ չլինեն, չենք կարող ասել, թե որքան կթականա տրոնսպորտի գինը»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը:
«Ես պետության կողմից նշանակված մարդ եմ, առավելագույն, նվազագույն թիվ չեմ կարող ասել, թե ինչքան կթանկանա, երբ լինի վերջնական որոշում, անպայման կներկայացնենք»,- ասաց նախարարը:
Գ. Բեգլարյանը նշեց, որ դեռ հայտնի չէ, թե երբ և ինչ գին կսահմանվի. «Պարզ մաթեմատիկական հաշվարկ կանենք և կասենք անպայման»: