22/05/2013 19:19
Գազի կալորիականության ստուգումը քաղաքական խնդիր է
«Մենք եթե Սաուդյան Արաբիայի տրուբեն չափում ենք, Կատարում, Բաշկիրիայում ՏՏ լուծումներ ենք տալիս, գազի կալորիականությունը որոշելու լուծումները ինչի՞ չպիտի տանք»: Կարո՞ղ է ՏՏ ոլորտը գազի կալորաիկանության չափման լուծումներ առաջարկել Aysor.am-ի հարցադրմանն ի պատասխան ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
Սակայն այսօր Հայաստանում գազի կալորիականության ստուգումը, ըստ Կ. Վարդանյանի, քաղաքական կամքի խնդիր է:
Նա նաև նշեց, որ երկու հիմնարկ կա, «AG սերվիսը» և «Հայռուսգազարդը», որոնք նույն գործն են անում. «AG սերվիսը» գազասպառման տվյալները փոխանցում է «Հայռուսգազարդին», որն էլ` «Գազպրոմին», «Հայռուսգազարդը» ոչինչ չի անում: