22/05/2013 16:50
Մարտունիում զինվորը կրակել է ծառայակիցների ուղղությամբ. Հարուցվել է քրգործ
Օրեր առաջ Գեղարքունիքի մարզի Մարտունու զորամասերից մեկում զինծառայողների միջև միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում հնչել են կրակոցներ, սակայն տուժողներ չեն եղել:
ՀՀ ՊՆ քննչական ծառայության հասարակայնության հետ կապերի բաժնի ավագ սպա Մերի Սարգսյանը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ զինծառայող Միշա Խուդավերդյանի նկատմամբ հարուցվել է քրեական գործ` ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի (Սպանության փորձ) հատկանիշներով: Նա այժմ կալանավորված է:
Aysor.am-ի տեղեկությունների համաձայն` զինծառայող Կամո Ավագյանը հերթապահության ժամանակ մաքրություն չպահպանելու վերաբերյալ հայտնել է հրամանատարին, և Մ. Խուդավերդյանը իրեն ամրակցված ավտոմատից կրակոցներ է արձակել Կ. Ավագյանի և մեկ այլ զինվորի ուղղությամբ: