22/05/2013 17:09
«Հայերի հետ շփումն Ադրբեջանում քրեականացնելու մասին լուրերը խաղ են»
Օրերս ադրբեջանական մամուլում տեղեկատվություն էր տարածվել, որ երկրում ընդունվելու է օրինագիծ, ըստ որի` քրեական պատասխանատվության կենթարվեն այն օտարերկրյա զբոսաշրջիկները, ովքեր կցանկանան մուտք գործել Ղարաբաղ, ինչպես նաև նրանք, ովքեր սերտ շփում կհաստատեն հայերի հետ: Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանի կարծիքով՝ այս օրինագծի մասին լուրերն ընդամենը խաղ են, այն էլ` հենց երկրի իշխանությունների կողմից կազմակերպված:
«Այս խաղն ուղղված է հիմնականում ադրբեջանցիների վրա, քանի որ ընտրություններից առաջ Ալիևը բնակչությունը համախմբելու խնդիր ունի»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
Ադրբեջանագետը նշեց, որ հայերի հետ շփում ունեցող քաղաքացիների նկատմամբ Ադրբեջանում միշտ էլ «հատուկ» վերաբերմունք է եղել.
«Նրանք առանց որևէ օրենքի էլ եղել են հատուկ ծառայությունների ուշադրության կենրոնում»,- ասաց Սարգիս Ասատրյանն ու ընդգծեց, որ եթե անգամ Ադրբեջանում նման օրենք ընդունվի` դա կարվի առանց ավելորդ աղմուկի:
«Ադրբեջանում էլ շատ փորձագետներ համոզված են, որ նման օրինագիծը կբացառի ղարաբաղյան հարցի խաղաղ լուծումը»,- ասաց Սարգիս Ասատրյանը:
Նշենք, որ Միլի Մեջլիսի պաշտոնական կայքում ևս հերքվել էր նման օրինագծի ընդունմնա մասին լուրը: