«ՀՔԾ կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը»

22/05/2013 19:03

«ՀՔԾ կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը»


«Փաստինֆո» գործակալության հարցերին է պատասխանել ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Վահրամ Շահինյանը

- Պարոն Շահինյան, վերջերս Նախագահի հրամանագրով նշանակվեցիք Հատուկ քննչական ծառայության պետ, ի՞նչ խնդիրներ եք տեսնում կառույցի առջև ծառացած։

- Հատուկ քննչական ծառայությունը ստեղծվել է օրենսդիր, գործադիր և դատական իշխանության մարմինների ղեկավար աշխատողների, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց՝ իրենց պաշտոնեական դիրքի կապակցությամբ հանցակցությամբ կամ նրանց կատարած հանցագործությունների, ինչպես նաև ընտրական գործընթացների հետ կապված քրեական գործերով նախաքննություն իրականացնելու համար։

Ես այն կարծիքին չեմ, որ Ծառայությունը նախկինում իր այդ գործառույթները չի իրականացրել, սակայն դեռևս կան խնդիրներ, որոնք տեսավ հանրապետության ղեկավարությունը, և որոնք մանրամասն ներկայացրեց ՀՀ Նախագահն իր 2013թ. մայիսի 6-ի ելույթում՝ իմ՝ որպես Հատուկ քննչական ծառայության նորանշանակ ղեկավարի ներկայացման ժամանակ։ Ծառայության վերջնական կայացման գերխնդիրներից է հանրության դրական կարծիքի ձևավորումը, որին կարելի է հասնել Հատուկ քննչական ծառայության օրենսդրական գործառույթների պատշաճ իրականացման և գործելակերպի արմատական փոփոխության միջոցով։ Մյուս խնդիրն այն է, որ հանրությունը պետք է հստակ պատկերացում ունենա Ծառայության կարգավիճակի մասին, գիտենա, որ այն անկախ, որևէ գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մարմին է։ Զավեշտալի է, բայց մինչ օրս էլ բազմաթիվ քաղաքացիներ, անգամ պաշտոնատար անձինք Հատուկ քննչական ծառայությանը հասցեագրված պաշտոնական գրություններում շարունակում են վերջինիս դասել գլխավոր դատախազության ստորաբաժանումների շարքին։

Անշուշտ, նման պատկերացումը նաև օբյեկտիվ պատճառներ ունի, քանզի Ծառայության աշխատավայրը գտնվում է ՀՀ գլխավոր դատախազության վարչական շենքում, և Ծառայության հետ շփվող քաղաքացիները մեր աշխատավայր մուտքուելք են անում միայն ՀՀ գլխավոր դատախազության անցագրային ծառայությունում հաշվառվելուց հետո։

Հատուկ քննչական ծառայությունը դատախազության հետ նույնացնելու այլ պատճառներ էլ կան, որոնց վրա առանձնահատուկ կանգ առնելը նպատակահարմար չեմ համարում։ Ուղղակի կնշեմ միայն, որ Հատուկ քննչական ծառայության ինքնուրույնությանը միտված քայլեր արդեն ձեռնարկվում են. երկրի Նախագահի հանձնարարությամբ շուտով կսկսվեն Ծառայության վարչական շենքի շինարարարության աշխատանքները, ՀՀ Կառավարության որոշմամբ կհաստատվի Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի և տարբերանշանների նկարագիրը (մյուս ծառայություններից տարբերվող համազգեստի ու տարբերանշանների կրումը մեր քաղաքացիներին այլևս շփոթելու առիթ չի տա), իսկ որ ամենագլխավորն է՝ շատ կարճ ժամանակ հետո մեր Ծառայության հետ առնչվող թե պաշտոնատար անձինք, թե քաղաքացիները կհասկանան, որ փոխվել է Ծառայության թե աշխատաոճը և թե գործելակերպը։

- Հատուկ քննչական ծառայությանն ընդդատյա քրեական գործերի սուբյեկտները հատուկ են. իրավապահ մարմինների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, մաքսային, հարկային մարմինների աշխատակիցներ, հարկադիր կատարողներ, դատավորներ և դժվար է հավատալ, որ քննության վրա ներազդելու փորձեր չեն արվում։ Ինչպես կարող ենք երաշխավորված լինել, որ այս կառույցում կատարվում է օբյեկտիվ և բազմակողմանի քննություն, որ քննիչները փորձում են պարզել օբյեկտիվ իրականությունը։

- Ինչպես արդեն վերը նշեցի, Հատուկ քննչական ծառայությունը որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չի գտնվում, և այդ կարգավիճակը նրան թույլ է տալիս օրենքով վերապահված գործառույթներն իրականացնելիս գործել անկաշկանդ։ Բացի այդ, 2013թ. մայիսի 6-ի ելույթում Հանրապետության Նախագահն էլ վստահեցրեց, որ Ծառայության յուրաքանչյուր աշխատակից, ով գիտակցում է իր կոչումը, կարող է ակնկալել թե իր, թե ՀՀ կառավարության աջակցությունը։ Նման պայմաններում մնում է գործել բացառապես օրենքի շրջանակներում, քննվող քրեական գործերով դրսևորել առավել սկզբունքայնություն և անաչառություն, ապահովել օրենքի գերակայության ու օրենքի առաջ բոլորի հավասարության սկզբունքի պահանջը, և վստահեցնում եմ, որ շատ շուտով, ինչպես վերն արդեն նշել եմ, կհամոզվեք, որ Ծառայությունը հենց այդ գործելաոճն է որդեգրել։ Համոզված եմ, որ այդ դեպքում որևէ մեկն իրեն թույլ չի տա ոչ միայն քննության վրա ներազդել, այլև անգամ նման փորձ կատարել, ինչն էլ, իր հերթին, կնպաստի Ծառայության հանդեպ հասարակության վստահության ամրապնդմանը:

- Դատելով Հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող կամ արդեն ավարտված քրեական գործերի մասին պաշտոնական հաղորդագրություններից՝ մեր երկրում կաշառք են վերցնում միայն ոստիկանության քննիչները կամ օպերլիազորները, չարաշահումներ են թույլ տալիս դատախազները կամ քրեակատարողական հիմնարկների աշխատակիցները։ Ի՞նչ է, դատավորները, պետական հարկային-մաքսային մարմինների տեսուչները, քննիչներն ու հետաքննիչները որևէ հանցագործություն չե՞ն կատարում, կաշառք չե՞ն վերցնում, մաքսանենգ ապրանք չե՞ն տեղափոխում։ Ինչու՞ այսօրինակ գործեր չեն բացահայտվում։

- Համամիտ եմ Ձեզ հետ։ Իմ խորին համոզմամբ հարցում թվարկված կառույցներում պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կատարած հանցագործությունների բացահայտման առավել ցածր ցուցանիշը մեծապես պայմանավորված է այդ կառույցներում քննչական ստորաբաժանումների առկայությամբ (օրինակ՝ հարկային և մաքսային մարմիններում, պաշտպանության նախարարության համակարգում և այլն)։ Չեմ բացառում, որ հիշյալ մարմինների քննիչները, գտնվելով գերատեսչական ենթակայության տակ, կաշկանդված են լինում իրենց իսկ գերատեսչության աշխատակիցների կատարած հանցագործությունները բացահայտելու հարցում, ուստի խնդրի լուծումը տեսնում եմ որևէ մարմնի գերատեսչական ենթակայության տակ չգտնվող մեկ միասնական քննչական մարմնի ստեղծման մեջ։ Անշուշտ, միասնական քննչական մարմնի ստեղծման հարցում եղել են ու կան միմյանցից տրամագծորեն տարբերվող կարծիքներ։ Միատեսակ չէ նաև արտասահմանյան մի շարք երկրներում նմանատիպ կառույցի ստեղծման պրակտիկ փորձը, սակայն հարցի բազմակողմանի ու խորը ուսումնասիրությունը, կողմ և դեմ բոլոր խնդիրների համակողմանի վերլուծությունը, մեր կարծիքով, կարող է հանգեցնել նման կառույցի ստեղծման անհրաժեշտությանը։

- Օրերս հայտնի դարձավ մի աղմկահարույց գործի մասին, խոսքը ոստիկանության համակարգում ֆինանսական բուրգի մասին է, որի համատեքստում շատ է շրջանառվում Երևանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանը։ Ընդ որում, քրեական գործի մասին սկսվեց խոսվել նրա պաշտոնանկությունից հետո և մամուլում քննադատություն հնչեց ուղղված Հատուկ քննչական ծառայությանը, թե ինչու ժամանակին չէր բացահայտում։ Ինչու Ներսիկ Նազարյանի պաշտոնավարման ժամանակ Հատուկ քննչական ծառայությունը չբացահայտեց այս գործը։

- Նախ՝ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործերով նախաքննություն իրականացնող մարմին է և օպերատիվ-հետախուզական գործառույթների իրականացման լիազորություններ չունի, իսկ քրեական գործի հարուցման առիթները հանդիսանում են հանցագործության մասին ֆիզիկական, իրավաբանական անձանց և լրատվական միջոցների հաղորդումները, ինչպես նաև հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի, դատարանի, դատավորի կողմից իրենց լիազորություններն իրականացնելիս հանցագործությունների մասին տվյալների, հանցագործության նյութական հետքերի և հետևանքների հայտնաբերումը։ Հատուկ քննչական ծառայությունը հիշատակված հանցագործության մասին նախկինում որևէ հաղորդում չի ստացել, իսկ հատուկ քննչական ծառայության քննիչների ամենօրյա գործառույթների իրականացման ընթացքում հիշյալ անձանց կողմից կատարված հանցագործությունների վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ուստի Ծառայության հասցեին մամուլում հնչեցրած քննադատություններն անհիմն են։

Հարցում նշված քրեական գործը հարուցվել է ֆիզիկական անձի հաղորդման հիման վրա և գործն ըստ քննչական ենթակայության ուղարկելուց անմիջապես հետո Հատուկ քննչական ծառայությունը ձեռնամուխ է եղել նախաքննության կատարմանը։

- Ի վերջո, ինչ կարգավիճակով են այդ գործի շրջանակներում անցնում Ներսիկ Նազարյանը և Շիրակի ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, քանզի մամուլի համաձայն նրա անունը նույնպես շոշափվում է այդ գործում։

- Անմեղության կանխավարկածից, նաև՝ նախնական քննության տվյալների հրապարակման անթույլատրելիությունից ելնելով, առայժմ ձեռնպահ կմնամ գործի մանրամասներին անդրադառնալուց, միայն կարող եմ ասել, որ նախաքննության ներկա փուլում քրեական գործով որպես մեղադրյալ ներգրավված անձինք դեռևս չկան։ Բայց վստահեցնում եմ, որ ոչ միայն այս, այլ նաև մյուս բոլոր քրեական գործերով բոլոր այն անձինք, ովքեր կատարել են քրեական օրենքով արգելված արարք, անկախ դիրքից, նախկին կամ ներկայիս զբաղեցրած պաշտոններից՝ օրենքով սահմանված կարգով կենթարկվեն քրեական պատասխանատվության։

- Վայոց ձորի նախկին մարզպետ Սերգեյ Բագրատյանը տևական ժամանակ հերքում էր չարաշահումների դեպքի առթիվ քրեական գործի առկայությունը, մինչդեռ Հատուկ քննչական ծառայությունը ոչ միայն հաստատեց, այլ նաև տեղեկացրեց, որ նա արդեն հրավիրվել է հարցաքննության։ Ի՞նչ չարաշահումների մասին է խոսքը և արդյոք Ս.Բագրատյանին մեղադրանք առաջադրվել է։

- Իրոք, Հատուկ քննչական ծառայությունում քննվում է Վայոց ձորի նախկին մարզպետ Սերեյ Բագրատյանի և մի շարք այլ պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և առանձնապես խոշոր չափերով հափշտակություն կատարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Խոսքը պետական աջակցության ծարագրի շրջանակներում ՀՀ կառավարության 2012 թվականի փետրվարի 2-ի թիվ 75-Ն որոշմամբ ՀՀ Վայոց Ձորի մարզի համայնքներին հատկացված դիզելային վառելիքի բաշխման ընթացքում թույլ տրված չարաշահումների և ՀՀ Կառավարության ֆինանսավորմամբ սուբսիդավորված գումարների հափշտակության մասին է։ Քրեական գործով դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձինք չկան, նախաքննությունը շարունակվում է, որի շրջանակներում իրականացվում են անհրաժեշտ անհետաձգելի քննչական գործողություններ և ձեռնարկվում օպերատիվ-հետախուզական միջոցառումներ։

Օգտվելով առիթից, կցանկանայի պետական բյուջեից հատկացված միջոցներն օգտագործելու լիազորություն ունեցող բոլոր անձանց զգուշացնել, որ լինեն ավելի շրջահայաց, այդ միջոցներն օգտագործեն միայն նպատակային նշանակությամբ, հակառակ դեպքում լիազորությունները չարաշահող պաշտոնատար անձինք անխուսափելիորեն կհայտնվեն Հատուկ քննչական ծառայության տեսադաշտում և կենթարկվեն օրենքով նախատեսված պատասխանատվության։

Ի վերջո, ոչ մեկը որևէ մեկին ստիպողաբար չի նշանակել այդ պաշտոնում, այլ ցանկացած պաշտոնատար անձ, պետական ծառայող իր ցանկությամբ է անցել աշխատանքի այն աշխատավարձով, որքան պետությունն ի վիճակի է այսօր վճարել, ուստի ոչ-ոք չպետք է փորձի իր պաշտոնեական դիրքն օգտագործել ծառայության շահերին հակառակ։

- Հատուկ քննչական ծառայության վարույթում է գտնվում նաև սփյուռքահայ ներդրող Էդմոն Խուդյանի քրեական գործը, և սփյուռքահայ ներդրողների իրավունքների պաշտպանության կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, քննիչը անհրաժեշտ նյութերը չի տրամադրում փորձագետներին՝ փորձաքննություն իրականացնելու համար։ Ինչու է ընդհանրապես այս գործը քննվում Հատուկ քննչական ծառայությունում, քանի որ ոչ Խուդյանը և ոչ էլ այդ գործով կալանքի տակ գտնվող Մանգասարյանը կարծես թե Հատուկ քննչական ծառայության սուբյեկտները չեն։ Արդյոք այս քրեական գործով կա՞ն այլ մեղադրյալներ։

- Հարցը շատ տեղին է, այն արծարծվել է նաև «Առավոտ» օրաթերթի 2013թ. մայիսի 21-ին լույս տեսած համարում։ Կարծում եմ լրագրողը պատշաճ չի ուսումնասիրել խնդրո առարկան և առաջադրված հարցադրումների հասցեատերը ակամա դարձել է Հատուկ քննչական ծառայության քննիչը, մինչդեռ մեղադրյալ Վլադիսլավ Մանգասարյանի վերաբերյալ քրեական գործը Հատուկ քննչական ծառայության վարույթ է ընդունվել բոլորովին վերջերս և ընդամենը մեկ հարց պարզելու համար՝ ընդդեմ Վլադիսլավ Մանգասարյանի և մյուսների Էդմոն Խուդյանի ներկայացրած հայցի կապակցությամբ քննված քաղաքացիական գործով Խուդյանը կամ այլ անձինք դատավորին կամ իրավապահ մարմինների այլ աշխատակիցներին կաշառք տվե՞լ են, թե՝ ոչ, քանի որ Մանգասարյանն իր նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու միջնորդության քննարկման ժամանակ դատարանում նման հայտարարարություն էր արել։ Ծառայությունում այդ ուղղությամբ շատ կարճ ժամկետում կատարվել է քննություն, որի արդյունքներով Վլադ Մանգասարյանի նշած՝ քրեադատավարական օրենքով ամրագրված՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների քննությանը ենթակա հանցագործությունների հատուկ սուբյեկտների արարքներին տրվել է իրավական գնահատական, և քրեական գործն ուղարկվել է ըստ քննչական ենթակայության՝ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչություն։

Հավատացնում եմ, Հատուկ քննչական ծառայությունը կարևորում է իր նկատմամբ հասարակության վստահության ամրապնդումը, ակնկալում է հասարակության աջակցությունը՝ երկրի ղեկավարության կողմից Ծառայության առջև դրված խնդիրների լուծման գործընթացում, իսկ այդ դեպքում բոլորս միասին կարող ենք մեր ավանդը ներդնել Հայաստանի Հանրապետությունում օրինականության, հասարակական և սահմանադրական կարգի ամրապնդման, ինչպես նաև հանցավոր ոտնձգություններից մարդու և քաղաքացու իրավունքների ու ազատությունների առավել պաշտպանվածության ապահովման գործում: 


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 22:48 Վթար՝ Երևան-Մեղրի ավտոճանապարհին․ կա տուժած Այսօր, 20:40 Արթիկի, Անիի, Թալինի, Աբովյանի, Արարատի տարածաշրջաններում մառախուղ է Այսօր, 18:56 Տաշիրի և Ստեփանավանի տարածաշրջաններից զինվորական ծառայության մեկնեցին առաջին նորակոչիկները Այսօր, 17:02 Վանաձորում երթուղային «Գազել» է վթարվել. կա 12 վիրավոր Այսօր, 16:39 Եթե 2018 թ. հեղափոխությունից հետո գնայինք ժողովրդի մղումներն իրականացնելու ճանապարհով, կործանարար կլիներ մեր պետության համար. Փաշինյան Այսօր, 15:16 Դատական իշխանության օրը Սրբուհի Գալյանը կարևորել է կանխատեսելի արդարադատության հիմքերի ստեղծման անհրաժեշտությունը Այսօր, 13:41 Խաղաղությունը կառուցում են ու մենք կառուցում ենք խաղաղություն. Փաշինյան Այսօր, 13:38 Армяне всего мира, гуляют так красиво. Նիկոլ Փաշինյանը գրառում է արել Այսօր, 13:30 Ձյուն, մառախուղ. Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը Այսօր, 12:43 Կանխվել է Վերին Խոտանան գյուղի հարակից տարածքում բռնկված հրդեհի տարածումը դեպի անտառային հատված Այսօր, 12:05 Հրդեհի ահազանգ` Հյուսիսային պողոտայում Այսօր, 11:18 Ինքնիշխանությունը ներքին հարաբերությունները կառավարելու կարողություն է. Փաշինյան Այսօր, 11:11 Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինաշխատանքներով պայմանավորված՝ կկատարվեն պայթեցման աշխատանքներ Այսօր, 10:25 Փրկարարներն օգնության են հասել Ծաղկաձորից ոտքով Բջնի գյուղ ուղևորված լեռնագնացներին Այսօր, 10:20 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդան, Չարենցավան, Սևան, Գավառ քաղաքներում և Երևան-Սևան ավտոճանապարհին մառախուղ է 11/01/2025 22:22 «Եվ ես նորից ուզում եմ վերադառնալ իրական Հայաստանի գաղափարախոսությանն ու հայեցակարգին»․ Փաշինյանի գլխավորությամբ խորհրդակցություն էր` տնտեսության վերաբերյալ 11/01/2025 21:12 Մանկական ռոզեոլա կամ վարդացան. երբեմն շփոթում են այլ հիվանդությունների հետ 11/01/2025 20:52 Կանգնած ենք հրդեհից տուժածների կողքին. Ամերիկայի հայկական համագումարը հայտարարություն է տարածել 11/01/2025 20:27 Արտակարգ իրավիճակ՝ Արագածոտնում. մի քանի կիլոմետրանոց հատվածում բախվել է 27 մեքենա 11/01/2025 20:08 Հրդեհ Սյունիքի Վերին Խոտանան գյուղի վերջնամասում․ կրակի մարմանը մասնակցել են բնակիչները 11/01/2025 19:50 Բիչախչյանը գոլ է խփել 11/01/2025 19:36 Թրամփը հանդիպել է Ցուկերբերգի հետ 11/01/2025 19:13 Սպիտակ քաղաքից 1 կմ դեպի հյուսիս երկրաշարժ է գրանցվել 11/01/2025 18:51 Փառատոնների, սնուփ դոգերի, հեծանիվների ու հազար տեսակ անմտությունների վրա միլիոններ վատնող կառավարությունը փող «չունի» զինծառայողների բազային աշխատավարձի բարձրացման համար․ Մանուկյան 11/01/2025 18:35 Ինչպե՞ս պայքարել վերին շնչուղիների վարակի դեմ 11/01/2025 18:22 Լոս Անջելեսում հրդեհների արագ տարածման պատճառ դարձած քամիները թուլացել են 11/01/2025 18:03 Աբովյանի ճանապարհներին մառախուղ է 11/01/2025 17:45 Թե ինչպես մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․ Արսեն Բաբայանը երեկվա իրադարձություններից տեսանյութ է հրապարակել 11/01/2025 17:30 Փրկարար ծառայությունը նոր մանրամասներ է հայտնում 5 մեքենայի մասնակցությամբ վթարից 11/01/2025 17:14 Հայ առաքելական համայնքը մասնակից կլինի Լիբանանի վերականգնմանը․ Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձ է հղել Լիբանանի նորընտիր նախագահին 11/01/2025 16:57 Ունեինք ինֆորմացիա, որ հնարավոր է՝ Արթուր Վանեցյանը ևս ձերբակալվեր. Արսեն Բաբայան 11/01/2025 16:47 Խայտառակ բլեֆ է․ Հայաստանը չի դառնալու ԵՄ անդամ, փոխարենը շատ արագ դառնալու է Ուկրաինա․ Նաիրա Զոհրաբյան 11/01/2025 16:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսը զորակցություն է հայտնել արցախցի ընտանիքներին (Տեսանյութ) 11/01/2025 16:10 Կապիտուլյացիոն վարչակարգը փորձում է մեզ զրկել ազգային ինքնության հիմնական հենասյուներից, Հայաստանը դարձնել նեոթուրանական նախագծի մի փոքր օղակ 11/01/2025 15:57 Անահիտ Մանասյանը ՀԿ-ների ներկայացուցիչների հետ քննարկել է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությունները 11/01/2025 15:46 Նիկոլ Փաշինյանն այցելել է Գանձաքար բնակավայրի նորակառույց դպրոց 11/01/2025 15:31 Սպասվում է առանց տեղումների եղանակ 11/01/2025 15:06 Դավիթ Խուդաթյանն այցելել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտե 11/01/2025 14:30 ԵՄ-ն կվերլուծի Հայաստանի կառավարության հավանությանն արժանացած նախագիծը եվրաինտեգրման գործընթաց սկսելու մասին 11/01/2025 14:25 ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չորեքշաբթի հանդես կգա հրաժեշտի խոսքով 11/01/2025 14:09 Արագածոտնում բախվել են «Երևան Սիթի»-ի «MAN» բեռնատարը, «Mitsubishi» բեռնատարը, «UAZ»-ը, «ՎԱԶ 2107»-ն ու «Chevrolet»-ն. կան վիրավորներ 11/01/2025 13:53 Քարդաշյանները ևս տարհանվել են հրդեհների պատճառով 11/01/2025 13:18 Մոսկվայից և Երևանից չվերթերը փոխվել են դեպի այլընտրանքային օդանավակայաններ՝ սահմանափակման պատճառով 11/01/2025 12:59 Լոս Անջելեսում հրդեհների հետևանքով մահացածների թվում ՀՀ քաղաքացիների չկան․ ԱԳՆ 11/01/2025 12:55 ԵԱՏՄ անդամ երկրների հետ տնտեսական հարաբերությունների խզումը կարող է կործանարար, անդառնալի հետևանքներ թողնել մեր երկրի վրա. Թադևոս Ավետիսյան 11/01/2025 12:26 Հասարակական տրանսպորտից օգտվելու տոմսային ինչ փաթեթներ են առաջարկվում 11/01/2025 12:08 Խաչատրյանի անվան 21-րդ միջազգային մրցույթը կանցկացվի «դիրիժորություն» մասնագիտությամբ. ընդունվում են մասնակցության հայտեր 11/01/2025 11:32 Հայաստանը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը 11/01/2025 11:29 Ավելի քան 1400 անձ տուժել է համակարգչային հափշտակություններից. դատախազը մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը հանձնել է դատարան 11/01/2025 11:15 Մեր ընթացքն ուղիղ ճանապարհով գնալու է դեպի մեր կյանքի ազատագրումը. Բագրատ Սրբազան 11/01/2025 10:50 Փարաքար խոշորացված համայնքում այսօրվանից մեկնարկում են նախնական ընտրությունները 11/01/2025 10:33 Սատարումս ԱՄՆ-ում ապրող մեր հայրենակիցներին և, առհասարակ, այս ողբերգությունից տուժած բոլոր անձանց. Տիգրան Աբրահամյան 11/01/2025 10:14 Երևան-Գյումրի ճանապարհին մեքենան բախվել է բետոնե արգելապատնեշներին և բռնկվել․ վարորդը հոսպիտալացվել է 11/01/2025 09:51 Պաշտոնատար անձանց նկատմամբ իրենց ազդեցությունն օգտագործելու միջոցով 16 հազար ԱՄՆ դոլար ստացած երկու անձանց վերաբերյալ քրեական վարույթը դատախազը հանձնել է դատարան 11/01/2025 09:29 Շիրակում, Թալինի տարածաշրջանում, Հրազդանում, Չարենցավանում և Երևան-Սևան, Նիգավան-Ռյա Թազա ավտոճանապարհներին մառախուղ է 11/01/2025 09:18 «Ժողովուրդ». Նահապետ Գևորգյանի «ճռիկ-վռիկներ» անող որդուն շոու բեմադրելով՝ ձերբակալել են, հետո բաց թողել 11/01/2025 09:15 «Ժողովուրդ». Կալանավորումների տեսքով նոր «Մասկի շոուներ» կլինեն 11/01/2025 09:13 «Ժողովուրդ». 2025-ի մինչև մայիսի 1-ը ովքեր պետք է հայտարարագիր ներկայացնեն 10/01/2025 22:27 «Ինչ- որ մեկի ոչ առողջ գլխում ծագել է միտք, որ Արթուր Վանեցյանը չպիտի օգտվի օրենքով սահմանված ծառայությունից»․ Բաբայանը ներկայացրեց ձերբակալությունների բուն պատճառը 10/01/2025 22:11 Ցուրտ և տաք օդային հոսանքների շփումից առաջացել է ջրային գոլորշիների խտացում՝ արտահայտվող խիտ մառախուղի տեսքով․ ՀՀ տարբեր բնակավայրերի միջև առաջացել է նաև ջերմաստիճանային զգալի տարբերություն 10/01/2025 21:59 Կեսօրից սկսած՝ ոստիկանությունը «Հայրենիք» կուսակցության շենքի դիմաց «պոստեր» էր տեղակայել, մեզ հետևում էին․ Արսեն Բաբայանը մանրամասներ է հայտնում իր ու ընկերների ձերբակալությունից (Տեսանյութ) 10/01/2025 21:32 Երևանի Հրազդանի կիրճից քրեական ոստիկանություն են տեղափոխել Արթուր Վանեցյանին սպասարկող մեքենան 10/01/2025 21:24 Իշխանությունների թիրախում Արթուր Վանեցյա՞նն է 10/01/2025 21:09 Թրյուդոն Թրամփին կատակով առաջարկել է Կանադան փոխանակել ԱՄՆ նահանգներից մեկնումեկի հետ 10/01/2025 20:49 «Մեզ ձերբակալել էր քրեական ոստիկանության քրեական ենթամշակույթի դեմ պայքարի բաժինը»․ Իրավապաշտպան Արսեն Բաբայան 10/01/2025 20:31 Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ 10/01/2025 20:18 Կիսապաշտպան Հարությունյանը պայմանագիր է կնքել մոսկովյան «Լոկոմոտիվի» հետ 10/01/2025 19:56 Մառախուղը Հայաստանի մարզերում խտացել է 10/01/2025 19:39 Լեզուն՝ աղեստամոքսային տրակտի հիվանդությունների «հայելի» 10/01/2025 19:23 Զախարովան Զելենսկուն «արյունարբու հրեշ» է անվանել 10/01/2025 19:08 27-ամյա կալանավորը գիշերը կախվել է «Արթիկ» ՔԿՀ-ի բանտախցում 10/01/2025 18:51 Արմեն Գրիգորյանը ԵՄ հատուկ ներկայացուցչի հետ է հանդիպել 10/01/2025 18:40 Այս պահին ես, որպես փաստաբան, իրականացնում եմ ընկերներիս իրավունքների պաշտպանությունը․ Բաբայան 10/01/2025 18:28 Ոստիկանները, որոնք աբսուրդային կասկածով մարդկանց թեկուզ կարճ ժամանակով ձերբակալում են, պե՞տք է պատասխանատվության ենթարկվեն, թե՞ ոչ․ Մելիքյան (Տեսանյութ) 10/01/2025 18:14 Ոստիկանությունն Արսեն Բաբայանին ազատ է արձակել, ընկերներին՝ ոչ 10/01/2025 18:07 Կալիֆորնիայում հրդեհը մարող ինքնաթիռը բախվել է անօդաչու թռչող սարքին 10/01/2025 17:52 Արսեն Բաբայանին և ընկերներին ձերբակալել են «ապօրինի զենքի կասկածով»․ Անգամ կարիք չեմ տեսնում կարծիք հայտնել, թե ի՜նչ աստիճան աբսուրդային է այդ «կասկածը»․ Մելիքյան 10/01/2025 17:45 Իրավապաշտպան Արսեն Բաբայանին ու նրա ընկերներին ձերբակալել են 10/01/2025 17:32 Արարատի, Արագածոտնի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի մարզերում մառախուղ է 10/01/2025 17:16 Թվային տեխնոլոգիաների ոլորտում կայացած հայկական ընկերությունը, հնարավոր է, ներդրումներ իրականացնի Աֆրիկայում. հարցազրույց գործարար Աշոտ Ուլիխանյանի հետ 10/01/2025 17:05 Ռուսաստանն ու Բելառուսը համատեղ զորավարժություններ են անցկացնելու՝ 13 000-ից ավելի զինվորականների մասնակցությամբ 10/01/2025 16:49 Փաշինյանը նախաձեռնել է Հայաստանի համար կործանարար նոր օրակարգ․ Դանիելյան 10/01/2025 16:33 Երևանում բախվել են «Mazda»-ն ու մոպեդը. մոպեդավարը հոսպիտալացվել է 10/01/2025 16:25 2024թ. հունվար-դեկտեմբերին բենզինի գներն աճել են 14.8%-ով՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 10/01/2025 16:06 Կարագի գինն աճել է 9.1%-ով, սուրճինը՝ 16.2, բանջարեղենի ապրանքախմբում արձանագրվել է 9.7% գնաճ. Վիճակագրական կոմիտեն 2024թ․ սպառողական գների ինդեքս է հրապարակել 10/01/2025 15:56 Պեսկովը Լիտվան անվանել է թշնամական երկիր՝ տարածքային հավակնություններով 10/01/2025 15:47 Ինքնավթարի հետևանքով 68-ամյա Սուսանը տեղում մահացել է 10/01/2025 15:43 Սանկտ Պետերբուրգում շտապ հոսպիտալացվել է Միխայիլ Բոյարսկին 10/01/2025 15:39 Տեղեկությունը, թե հարկադիր պարտավորություն ունեցողները չեն կարող երկրից դուրս գալ, խեղաթյուրված է 10/01/2025 15:35 «ԵՄ-ին ՀՀ անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրինագիծը համահունչ է ՀՀ քաղաքացիների եվրոպական ձգտումներին. Արարատ Միրզոյան 10/01/2025 15:28 ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ հայտարարություններով Հայաստանն այս պահին մանիպուլացնում է տնտեսական դաշտում. Սուրեն Պարսյան 10/01/2025 15:13 Այս պահին թե՛ դատական, թե՛ իրավական փաստ կամ հիմք չկա՝ Ամուլսարի շահագործման գործընթացը կասեցնելու. Սիմիդյան 10/01/2025 15:03 Ռուբեն Ռուբինյանն ու Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչը մտքեր են փոխանակել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ 10/01/2025 14:56 Քրեակատարողական ծառայության պետը ՄԻՊ-ին ներկայացրել է «Արմավիր» ՔԿՀ-ում առկա խնդիրները 10/01/2025 14:54 Մի քիչ հստակ ասեմ՝ ինձ գործից չեն հանում, ժողովո՛ւրդ. Հակոբ Սիմիդյան 10/01/2025 14:48 Արդեն երկրորդ անգամ նույն հարցը տալիս եմ կառավարության ղեկավարին. բացառում եմ, որ Փաշինյանը մայրաքաղաքի տրանսպորտի կտրուկ թանկացման վերաբերյալ կարծիք չունենա. Մարության 10/01/2025 14:44 Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Պեսկով 10/01/2025 14:38 Այո՛, նպատակ ունեինք 2024-ին մեծացնել անտառտնկման մակերեսը, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չկարողացանք. Նախարար 10/01/2025 14:33 Տիեզերք է ուղարկվել «Ես իմ անուշ Հայաստանի» գիրքը 10/01/2025 14:28 Հայաստանը շարունակելու է իր աջակցությունը Լիբանանում, մասնավորապես ՅՈՒՆԻՖԻԼ-ի շրջանակներում հայկական խաղաղապահ զորախմբի գործուն մասնակցությամբ. Փաշինյան

Տվյալ բաժնի վերջին նյութերը