23/05/2013 17:55
էլեկտարէնեգիայի սակագինը կբարձրանա 8 դրամով
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը 8 դրամով բարձրացնելու է էլեկտրաէներգիայի սակագինը: Այսօր այս մասին լրագրողներին ասաց հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Գարեգին Բաղրամյանը:
Իսկ թե ինչո՞ւ է բարձրանում նաև էլեկտրաէնեգիայի սակագինը Aysor.am-ի հարցին ի պատասխան հանձնաժողովի ներկայացուցիչն ասաց, որ ՋԵԿ-երն էլեկտրաէներգիա ստանալու համար օգատգործում են ռուսական գազ, և ապահվում էլեկտրաէներգիայի շուրջ 30 տոկոսը:
Բայց միայն դրանով չէ պայմանավորված էլեկտրաէնեգիա սակագննի բարձրացումը, այլ ըստ Գ. Բաղրամյանի, կան մի շարք գործոններ, որոնց շարքում են փոխարժեքի բարձրացում, համակարգում իրականացված կապիտալ ներդրումնները, էլեկտրաէներգիայի հաշվեկշռի փոփոխությունը և այլն: Ըստ նրա՝ էլեկտրաէներգիայի սակագինը կվերանայեին,նույնիսկ առանց գազի սակագնի վերանայման:
ՓՀԷԿ-երի և ատոմակայանի էլեկտրաէներգիան այն դերը չեն խաղում, որոնց հաշվին էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա. Բանախոսի փոխանցմամբ, ՓՀԷԿ-երը քիչ են, իսկ Ատոմակայանն իր հերթին ունի աշխատողների, նրանց աշխատավարձերի, միջուկային վառելիքի ձեռքբերման խնդիրներ: