23/05/2013 17:09
«Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալը ձերբակալվել է
ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ձերբակալվել է ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը: Այս մասին հայտնում են ՀՔԾ լրատվական ծառայությունից:
Նա կասկածվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու մեջ:
Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿ հիմնարկի պետի նախկին տեղակալ Դավիթ Մուրադյանը 2012թ. փետրվարից մինչև դեկտեմբերն ընկած ժամանակահատվածում դատապարտյալ Արտակ Հակոբյանից և նրա կնոջից՝ Հայաստան Հակոբյանից, Արտակ Հակոբյանին պատժի կրումից վաղաժամկետ ազատելու համար պահանջել ու ստացել է ընդհանուր՝ 14.000 ԱՄՆ դոլար: Բացի այդ, նույն հարցի համար Արտակ Հակոբյանի ծանոթների միջոցով ձեռք է բերել 540.000 ՀՀ դրամի կահույք:
Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական գործողություններ: