24/05/2013 17:11
«Արմավիան» Զվարթնոցին 5 536 մլն դոլար է պարտք
«Արմավիան» «Արմենիա միջազգային օդանավակայաններին» պարտք է 5 536 մլն դոլար: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության գլխավոր մենեջերի տեղակալ Անդրանիկ Շխյանը:
Նա հիշեցրեց, որ կառավարությունն արդեն դատի է տվել «Արմավիային». «Զվարթնոցը» կմասնակցի՝ որպես շահագրգիռ կողմ:
Ա. Շխյանը նաև փոխանցեց, որ Արամվիան» գրավում էր շուկայի 18 տոկոսը և հիմնականում ռուսական ուղղություններով, որոնք արդեն համալրվում են:
Ինչ վերաբերում է «Արմավիայի» այն մեղադրանքին, որ «Զվարթնոցում» գները բարձր են, Շխյանը պատասխանեց, որ գները բարձր չեն, «մրցունակ են հարևան երկերների համեմատ, որոշ դեպքում՝ անգամ էժան են»:
Նշենք, որ «Արմավիայի» օդանավերը դեռևս հանգրվանում են «Զվարթնոց» օդանավակայանում: