24/05/2013 09:15
Գործարարները չեն արձագանքում գյուղացիներին օգնելու նախարարի խնդրանքին
Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի՝ գործարար սեկտորին ուղղված հայտնի նամակից, որով նա խնդրել էր գումար փոխանցել կարկտահարությունից տուժած գյուղացիների համար, անցել է երեք օր. փոխանցվել է 1 մլն դրամ:
Այս մասին «Հայկական Ժամանակի» մեր թղթակցին հայտնել է գյուղնախարարի տեղակալ Գառնիկ Պետրոսյանը: Թե ով է այդ միակ գործարարը, որ այնուամենայնիվ, արձագանքել է նամակին, Պետրոսյանը հրաժարվել է բացահայտել: Նա միայն հույս է հայտնել, որ իրավիճակն այսպես չի մնա և գործարարներն ի վերջո կարձագանքեն խնդրանքին: