24/05/2013 09:43
Արզումանյանն ազատվեց օգնականից
«ԱԺ պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը, որ վերջերս հեռացել է «Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից` նոր ստեղծվելիք ՀՀՇ կուսակցությանը միանալու համար, ազատել է իր օգնականներից մեկին»:
«Ժողովուրդը» տեղեկացել է, որ մինչ այս Արզումանյանի վճարովի օգնականները (յուրաքանչյուրը կես դրույքով) ԱԴԿ-ական Մասիս Այվազյանի և Հովհաննես Ղազարյանի որդիներն էին` Նարեկ Այվազյանն ու Վահագն Ղազարյանը: Փաստորեն, հեռանալով «Ազատ դեմոկրատներից»` Արզումանյանն իրենից հեռացրել է ԱԴԿ-ական Մասիս Այվազյանի որդուն, այժմ նրա միակ օգնականը Ղազարյանի որդին է`Վահագն Ղազարյանը: Թերթը փորձել է Արզումանյանից պարզել, թե որն է եղել օգնականի ազատման պատճառը, սակայն նա կտրականապես հրաժարվել է որևէ բան ասել, միայն նշեց, թե իրականում նման բան չկա: