25/05/2013 13:49
ՄԽ. Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումն անհրաժեշտություն է
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները տարածաշրջան կատարած վերջին այցելության ժամանակ մտքեր են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի շրջանակներում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման անհրաժեշտության մասին: Այս մասին տեղեկանում ենք ԵԱՀԿ պաշտոնական կայքը: Կայքում մասնավորապես ասված է.
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները մայիսի 23-24-ը տարածաշրջանային այց են կատարել, որի ընթացքում հանդիպել են Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Նախագահները և համանախագահները քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքը, հաստատել են իրենց հակվածությունը խաղաղ գործընթացին, ինչպես նաև մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը կազմակերպելու անհրաժեշտության վերաբերյալ:
Միջնորդները կոչ են արել զերծ մնալ այնպիսի գործողություններից կամ հռետորաբանությունից, որոնք կարող են ուժեղացնել լարվածությունը կամ խոչընդոտել լինել բանակցություններին»: