27/05/2013 17:45
Պատգամավորն առաջարկում է գումարը տալ գյուղացիներին
Արմավիրի մարզի տուժած 46 համայնքերի ընդհանուր վարկային պարտավորություների փաթեթը կազմում է 9 մլրդ դրամ՝ միջինում 24 տոկոս տոկոսադրույքով: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը փոխանցեց ԱԺ պատգամավոր Ալեքսան Պետրոսյանը:
Գյուղվարկերի 24 տոկոսը, պատգամավորի համար անհասկանալի է. եթե երեխան սոված է, կարևոր չէ՝ վարկերը 20 տոկոս են, թե 30. «Բանկերն ասում են, որ վարկերի պահանջարկ կա, է հետո ի՞նչ, եթե հաց թխեին բանկերը, ի՞նչ գնով կվաճառեին»:
«Բանկերի այդ բարձր տոկոսներն են պատճառ հանդիսացել, որ գյուղացիներն այսօր որևէ խնայողություն չունեն»,- շեշտեց նա՝ առաջարկելով` գյուղացուն վարկեր տրամադրել 6-ից 10 տոկոսի սահմաններում:
ԱԺ պատգամավորը նաև առաջարկում է հավասար մոտեցում գյուղացիներին, քանի որ կան մարդիկ, ովքեր վարկեր չունեն, սերմնացուի փոխարեն մարդկանց գումար տրամադրել, որոնք կծխասեն ըստ հայեցողության:
«Այն գումարը, որ պետության կողմից տրվելու է սերմացու կամ դիզվառելիք ձեռք բերելու համար, տրվի անմիջապես գյուղացիներին. թող ինքը որոշի ինչ անի այդ գումարով: Դա ավելի արդարացված է»,- ասաց Ալեքսան Պետրոսյանը: