27/05/2013 13:15
Անջելինա Ջոլիի մորաքույրը երեկ մահացավ կրծքի քաղցկեղից
Հոլիվուդյան օսկարակիր դերասանուհի Անջելինա Ջոլիի մորաքույը՝ Դեբի Մարտինը, երեկ մահացել է կրծքի քաղցկեղից: Այս մասին E ամսագրին հայտնել է մորաքրոջ ամուսինը:
Դեբին Անջելինա Ջոլիի մոր կրտսեր քույրն էր, ով ևս մահացել է քաղցկեղից 2007 թ.-ին:
Նշենք, որ Ջոլիի մորաքրոջ մահը վրա հասավ ընդամենը մի քանի շաբաթ անց, երբ դերասանուհին հայտարարեց, որ իրականացրել է 2 կրծքի կանխարգելիչ հեռացում, երբ պարզվել էր, որ դերասանուհու մոտ քաղցկեղով հիվանդանալու հավանականությունը 87% է:
Նախորդող հրապարակումներ` Անջելինա Ջոլին հեռացրել է կրծքագեղձերը. Քաղցկեցի ռիսկայնությունը` 87 %
«Անջելինա Ջոլիի Էֆեկտի» ազդեցությունը. Պայքար քաղցկեցի դեմ