27/05/2013 10:58
Հայտնի են «Կաննի» մրցանակակիրները. Հաղթել է միասեռականության մասին դրաման
«Կաննի» 66-րդ միջազգային կիոփառատոնի գլխավոր մրցանակին արժանացել է Աբդելատիֆ Քեշիշի «Ադելի կյանքը: Մաս 1 և 2» ֆիլմը, որը բաց տեսարանների պատճառով վարձույթում կհայտնվի «Կապույտը ամենատաք գույնն է» անունով: Քոին եղբայրների «Լյուին Դեվիսի ներսում» ֆիլմը արժանացել է Գրան Պրիի, թեև գլխավոր մրցանակի էր հավակնում: Այն սկսնակ երգչուհու մասին է, ով ուզում է մեծ բեմ դուրս գալ:
«Լավագույն սցենար» անվանակարգում հաղթել է չինացի ռեժիսոր Ցզյա Չժանկեի «Մեղքի հպումները» ֆիլմը:
Ժյուրիի մրցանակի է արժանացել «Ինչպիսին հայրն է, այդպիսին էլ որդին է» ֆիլմը: Այն երկու ընտանիքների մասին, որոնք երեխաներին շփոթել էին ծննդատանը, և թե ինչ պետք է նրանք անեն ճշմարտությունը իմանալու համար:
«Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակի է արժանացել Բրյուս Դերնը, իսկ «Լավագույն դերասանուհի»` Բերենիս Բեժոն:
«Լավագույն ռեժիսոր» է ճանաչվել փառատոնի ամենարիտասարդ մասնակիցը, ով նկարահանել է «Էլի» սոցիալական դրաման, ինչը զարմացրել է շատ կինոքննադատների:
Հիշեցնենք, որ Կաննի կինոփառատոնը անցկացվել է մայիսի 15-26-ը, ընդհանուր առմամբ, մասնակցել է 20 ֆիլմ, իսկ ժյուրին գլխավորել է Սթիվեն Սփիլբերգը: