27/05/2013 16:02
ՀԱՊԿ նախարարները ԼՂ հակամարտության մասին հայտարարություն են ստորագրել
ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարները ստորագրել են համատեղ հայտարարություն, որում արտացոլված է սիրիական ճգնաժամի և Իրանի միջուկային ծրագրի շուրջ անդամ-երկրների մոտեցումները: Ինչպես հյատնում է ria.ru-ն, այս մասին Բիշքեկում ՀԱՊԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի հերթական նիստի ավարտից հետո հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:
«ԱԳ նախարարները ստորագրել են միջազգային կարևորագույն հարցերի շուրջ հայտարարություն, որում արտացոլված են սիրիական ճգնաժամի, Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված դրության, Աֆղանստանի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման և այլ ակտուալ հարցերի նկատմամբ մոտեցումները»,-ասել է Լավրովը:
Նրա խոսքով, ԱԳ նախարարների, պաշտպանության նախարարների և անվտանգության խորհրդի քարտուղարների համատեղ նիստի ժամանակ քննարկվել են հավաքական անվտանգության ամրապնդման մեխանիզմները և օպերատիվ արձագանքման հավաքական ուժերի շրջանակում խաղաղապահ մեխանիզմների զարգացումը: