29/05/2013 15:41
4 մլն Ալիկ Պետրոսյանից, 244 000` Հասմիկ Պողոսյանից՝ կարկտահարված գյուղերին
«Բնական աղետներից տուժած գյուղացիներին օգնության» հիմնադրամի հաշվեհամարներին առավոտից բարերարներից, բարձրաստիճան պաշտոնյաներից ու անհատ քաղաքացիներից փոխանցումներ են ստացվում: Այդպես, այս պահի դրությամբ փոխանցում է կատարել Տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը` 300 հազար դրամ, Մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը` 244 հազար դրամ, «ՄԱՊ» սեփականատեր Ալիկ Պետրոսյանը` 4 մլն դրամ, Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը փոխանցել է 150 հազար դրամ, քաղաքացի Էդգար Ղազարյանը 50 հազար դրամ և այլք: Այս մասին Aysor.am-ին հայտնեցին ֆոնդի հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Նշենք, որ ֆոնդին գումար փոխանցել խոստացել են կառավարության գրեթե բոլոր անդամները, ԱԺ պատգամավորները, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ Ոստիկանությունը: Այս կառույցն, ի դեպ, անգամ հնչեցրել էր փոխանցվող գումարի չափը` 11 մլն դրամ:
Հիշեցնենք, որ ֆոնդը կգործի մինչև օգոստոսի 1-ը, իսկ հավաքագրված ողջ գումարը հավասարապես կբաշխվի կարկուտից տուժած 12 հազար ընտանիքների միջև: