29/05/2013 17:05
Հրապարակվեց ազգային հավաքականի կազմը. Հայրապետյանն ու Մկոյանը բացակայում են
Հունիսի 7-ին, ժամը 20:00-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում տեղի կունենա աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Մալթա հանդիպումը: Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը հրապարակել է այն 22 ֆուտբոլիստների անունները, ովքեր կնախապատրաստվեն առաջիկա հանդիպմանը: Այս մասին տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ազգային հավաքականի գլխավոր մարզչի հրապարակած կազմն այսպիսին է.
Դարպասապահներ
Ռոման Բերեզովսկի, «Դինամո» Մ., Ռուսաստան
Գևորգ Կասպարով, «Զոբ Ահան», Իրան
Արթուր Հարությունյան, «Շիրակ»
Պաշտպաններ
Ռոբերտ Արզումանյան, «Ակտոբե», Ղազախստան
Վալերի Ալեքսանյան, «Սանաթ Նաֆթ», Իրան
Կամո Հովհաննիսյան, «Փյունիկ»
Տարոն Ոսկանյան, «Փյունիկ»
Վարազդատ Հարոյան «Փյունիկ»
Արտյոմ Խաչատուրով, «Շերիֆ», Մոլդովա
Արթուր Ավագյան «Գանձասար»
Կիսապաշտպաններ
Կառլեն Մկրտչյան, «Մետալուրգ» Դոնեցկ, Ուկրաինա
Դավիթ Մանոյան «Փյունիկ»
Արթուր Եդիգարյան, «Հովերլա», Ուկրաինա
Արաս Օզբիլիս, «Կուբան», Ռուսաստան
Հենրիխ Մխիթարյան, «Շախտյոր», Ուկրաինա
Մարկոս Պիզելի, «Կրասնոդար», Ռուսաստան
Գևորգ Ղազարյան, «Մետալուրգ», Դոնեցկ, Ուկրաինա
Նորայր Ասլանյան, «Էմմեն», Հոլանդիա
Արթուր Յուսպաշյան, «Փյունիկ»
Հարձակվողներ
Էդգար Մանուչարյան, «Ուրալ», Ռուսաստան
Յուրա Մովսիսյան «Սպարտակ», Մոսկվա, Ռուսաստան
Արթուր Սարկիսով, «Վոլգա», Ռուսաստան
Ինչպես ՀՖՖ պաշտոնական կայքին տեղեկացրել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը, հունիսի 6-ին կայանալիք Եվրոպայի 2015 թ. երիտասարդական առաջնության Հայաստան-Իսլանդիա հանդիպումից հետո երիտասարդական հավաքականի որոշ խաղացողներ հնարավոր է միանան ազգային հավաքականին: Վնասվածքների պատճառով հավաքի չեն հրավիրվել Լևոն Հայրապետյանն ու Հրայր Մկոյանը: