29/05/2013 09:23
Խաչատուրովը հերքել է իր պաշտոնանկության մասին լուրը
Գրեթե մեկ շաբաթ է՝ համառորեն տեղեկություններ են շրջանառվում, թե ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը պաշտոնանկ է արվել կամ արվելու: Սակայն երեկ Խաչատուրովը «Ժողովուրդի» հետ զրույցում ասել է, թե նման բան չկա. «Ձեր տոնը շնորհավորում եմ ու խնդրում եմ, որ թողնեք մի քիչ հանգստանանք: Ես ի՞նչ ասեմ, ես ի՞նչ գիտեմ, դուք ամեն ինչ ավելի լավ գիտեք»:
Հարցին, թե տեղեկություններ կան, որ նա լուրջ տարաձայնություններ ունի Սեյրան Օհանյանի հետ, Խաչատուրովն ասել է. «Դե, աղջիկ ջան, վերջ տուր, էլի, քո ցավը տանեմ: Ի՞նչ խնդիրներ: Աշխատում ենք, էլի, թողեք աշխատենք»:
Նա հրաժարվել է այլ հարցերի պատասխանել: