30/05/2013 17:17
Ալեքսանդր Սիրունյանը հայց է ներկայացրել Կարո Եղնուկյանի դեմ
ՀՀ փաստաբանների պալատի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանը Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել Կարո Եղնուկյանի դեմ:
Նա ներկայացրել է պատվի, արժանապատվության և գործարար համբավի պաշտպանության պահանջ:
Հիշեցնենք, որ «Սիրունյան» իրավաբանական գրասենյակի ֆեյսբուքյան էջում տարածված հաղորդագրության համաձայն` իրենք կոչ են անում Կարո Եղնուկյանին հրապարակային ներողություն խնդրել Վարդան Սեդրակյանից՝ նախկինում հնչեցրած հերյուրանքների և վիրավորանքների համար:
«Ես հնչեցրել եմ միայն պաշտոնական մեղադրանքի տեսակետը: Եթե նրանք սխալ են եղել, նրանք պետք է ներողություն խնդրեն: Սակայն ես չգիտեմ, հատկապես ինչի համար է Ա. Սիրունյանը պահանջում ներողություն խնդրել: Եթե նա հիմնավորի, հնարավոր է, ներողություն խնդրեմ, որովհետև մարդ ես, կարող ես և սխալվել»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր Կ. Եղնուկյանը:
«Ես ընդունում եմ, որ անբարոյական եմ, խնդիր չկա, սակայն ինքը պետք է ներողություն խնդրի, որովհետև եթե ասում է պաշտոնական մեղադրանք, քրեական գործում գրված չի, որ մենք անբարոյական ենք: Մենք հայցը մյուս շաբաթ տանելու ենք դատարան, և գումարը, որ Պ. Հայրիկյանը պետությունից տարավ, դրանից 3 մլն դրամը ինձ է տալու»,- Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր նա:
Նախորդող հրապարակում` Ա. Սիրունյան. Հայրիկյանը պետությունից տարած գումարի 3 մլն-ը ինձ է տալու
Կ. Եղնուկյան. Ես կարող եմ ներողություն խնդրել, բայց չգիտեմ, ինչի համար