30/05/2013 16:49
ԱԺ Էթիկայի հարցերով հանձնաժողովը լսել է նաև Մոսկվայի տան տնօրենին
Ազգային ժողովի Էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը այսօր լսել է Երևանի Մոսկվայի տան տնօրեն Արմինե Թյությունջյանի պարզաբանումները: Այս տեղեկատվությունը Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում հաստատեց հանձնաժողովի անդամ Թևան Պողոսյանը:
Նշենք, որ ավելի վաղ` մայիսի 23-ին, հանձնաժողովը լսել էր դիմումի վերաբերյալ ԱԺ պատգամավոր Նաիրա Կարապետյանի պարզաբանումները:
Թ. Պողոսյանը նշեց, որ մյուս նիստին ինքը հանդես է գալու զեկույցով, սակայն քանի որ նիստը դռնփակ է, ինքը որևէ բան, այդ թվում նաև իր կարծիքը չի ուզում հայտնել այս դեպքի առնչությամբ:
Հիշեցնենք, որ ԱԺ էթիկայի հարցերով ժամանակավոր հանձնաժողովը մայիսի 17-ին դռնփակ նիստում որոշել է վարույթ ընդունել Ա. Թյությունջյանի դիմումն ընդդեմ ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Կարապետյանի:
Նախորդող հրապարակում` «Մոսկվայի տան» տնօրենը նոր դիմում է ուղարկել ԱԺ էթիկայի հանձնաժողով
«Մոսկվայի տան» տնօրենը ներկայացրեց պատգամավորի հետ զրույցի մանրամասները